tert.am։ Վրաստանը 2019 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում կորցրել է մոտ 113 մլն դոլար՝ Ռուսաստանից ավիաչվերթների արգելքի պատճառով: Սեպտեմբերին ռուսական զբոսաշրջային հոսքը կրճատվել է 20 տոկոսով, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, հաղորդում է ria.ru-ն:
Տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն աճել են, ինչի կապակցությամբ երրորդ եռամսյակում կանխատեսվում էին աննախադեպ բարձր թվեր: Սակայն հուլիսին զբոսաշրջության ոլորտում կորուստները կազմել են 57 մլն դոլար, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլար:
Կվրիվիշվիլին հավելել է, որ սեպտեմբերին արձանագրվել է Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատում, ինչն ազդել է մասնավոր հատվածի, զբոսաշրջության ոլորտի և բիզնեսի վրա: