Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում. ՀՀ նախագահ |news.am|

news.am։ Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի ոլորտի մասնագետներով: Հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդներին» թեմայով համաժողովում, որը նվիրված է «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սա գլխավոր խնդիրներից մեկն է, եւ անհրաժեշտ է զբաղվել կրթության ոլորտում ներդրումներով, որոնք կոնկրետ ուղղվածություն կունենան՝ այն բանի հստակ ընկալմամբ, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ: «Հակառակ դեպքում ինչ-որ պահի կհասկանանք, որ չկան անհրաժեշտ կադրեր, որոնք կկարողանային զարգացնել սթարթափները, կամ էլ կարող ենք բախվել «ուղեղների արտահոսքի» հետ»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.