Ատոմ Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու |panarmenian.net|

panarmenian.net: 2020 թվականի պետական բյուջեն այնպես է նախագծվել, որ դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չի ֆինանսավորվելու։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ բյուջետային աջակցության վարկերը, որպես կանոն, տրվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:

«Այս վարկերի տրամաբանությունը կառուցված է հենքի վրա, որ երբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում երկրներում, ևդրանք կարող են հանգեցնել բյուջետային ճեղքի, դոնոր կազմակերպությունները, օրինակ՝ Համաշխարհային բանկը, հայտարարում են իրենց մտադրությունը՝ մասնակցել բարեփոխումների ծրագրին, նաև՝ դեֆիցիտի ֆինանսավորման ճանապարհով։ 2020-22 թվականի միջնաժամկետ ծախսերով այս վարկերը նախատեսված չեն, և մենք ակնկալում ենք, որ այդ փուլը մեր երկրի համար այլևս ավարտված է»,- հայտարարեց նախարարը։

Նախարարը նշել է, որ Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9% տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1.6 տրլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Ջանջուղազյանի խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ավելի բարձր հարկային եկամուտներ կունենա, ենթադրվում է, որ 2020-ին բյուջեի պակասուրդի 2.6% ցուցանիշ կլինի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.