Նախարարը առաջնային է համարում ոչ թե տրվող գումարի չափի, այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը |lragir.am|

lragir.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առաջնային է համարում գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի` նախ արդյունավետության բարձրացումը, ապա միայն բյուջեով դրանց տրվող գումարի չափի ավելացումը:  Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը` պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք ողջամիտ չէր լինի, եթե գյուղատնտեսության աջակցության համար բյուջեով նախատեսվող թվերը որոշակիորեն աճեին: Նա նկատեց` ընդհանուր աջակցության ծավալը 4 մլրդ դրամից մի փոքր ավելի է: Պատգամավորը վստահ չէ, որ այդ գումարով հնարավոր է անհրաժեշտ աջակցություն ցույց տալ` գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար:

«Գյուղատնտեսության համար նախատեսված գումարները նախ պետք է իրենց նպատակին ծառայեն: Մենք միայն գումարի մասին ենք խոսում, սակայն սկզբում պետք է բարձրանա այն միջոցառումների արդյունավետությունը, որոնք իրականացվում են տարբեր ծրագրերի շրջանակում: Այսինքն` պետք է լուծվեն այն խնդիրները, որոնք դրված են դրանց առջև: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ ծրագիրը մեկնարկի փուլում գնահատվում է որպես կենսունակ, տրամաբանված, բավարար չափով խթան հանդիսացող, սակայն կատարման ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ: Եվ մենք երբեմն կարիք ենք ունենում հընթացս վերանայելու այդ ծրագրերը և նոր ծրագրեր գեներացնելու, որպեսզի եղած միջոցները կարողանանք ծառայեցնել իր նպատակին»,-ասաց նախարարը:

Նա նշեց`դրված խնդիրը նախ և առաջ օգտագործվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալն է, և հետո նոր այդ գումարի չափի ավելացման հարցը քննարկելը: Ջանջուղազյանի խոսքով ասվածը վերաբերում է բոլոր ոլորտներին:

Մելքումյանը նշեց` նոր չպիտի բացահայտեն, թե ինչու ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայում: Պատգամավորը նկատեց, որ եթե դրանք իրենց նպատակին չեն ծառայում, ապա պետք է իրականացվեն կոմպլեքս միջոցառումներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.