«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ |armtimes.am|

armtimes.am: Սարգսյանն իրեն ուղղված հարցին արձագանքեց՝ իրականում չեմ կարող պատասխանել: Դրան կարող է պատասխանել միայն մեկ մարդ, որը նախորդ բոլոր տարիներին պատասխանատու է եղել․

«Բայց պատասխանատու է նաեւ մեր ողջ ժողովուրդը՝ մեզ հետ միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, եւ ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար Ղարաբաղի ազատության, անկախության համար մղվող, եւ ընդհանրապես, մեր ազգային ազատագրական շարժումը:

Սրանք միացան, եւ 1991 թվականն էր, հետագայում պատերազմ, փակված ճանապարհ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ Կենտրոնական բանկ եւ ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր, եւ կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել: Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, հոգի է ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ հոգին կարծես սառել էր:

Մարդիկ, որոնք 88-ին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ծնողներին եւ զավակներին են կորցրել, 30 տարի Հայաստանի հյուսիսում ապրել են անմարդկային, անբնական պայմաններում, դոմիկներում: Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույնն է, քաղաքը կենդանի չի եղել:

Մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գալ, քնելով չեն ապրում: Մենք բոլորս զբաղված լինելով անկախությամբ, Ղարաբաղի հարցերով՝ գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք տվել Գյումրուն»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը: Ավելին՝ armtimes.am-ում։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.