ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել Է Ֆրանսիայի՝ Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը:

Նա այդ մասին ասել Է France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Սիրիայում ձեռնարկված գործողության պատճառով Անկարայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոնշալենը նշել Է, որ Սիրիայի հյուսիսում «սարսափազդու պայմաններ են ստեղծվում խաղաղ բնակիչների համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին:

Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:

Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.