Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։

«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», – լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա:

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», – հայտարարել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. – «2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.