Կառավարության որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից |tert.am|

tert.am: Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից»:

Նշենք, որ Եղեգնաձորում ս․թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նա վերջերս է դուրս եկել կոմայից:

Արդեն նախկին մարզպետի օգնականն ու նրա եղբայրը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.