17 ոստիկան է տուժել, 26 մարդ ձերբակալվել է Ուկրաինայի ռադայի մոտ բախումների հետեւանքով |armtimes.com|

armtimes.com։ Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների հետեւանքով ոստիկանության 17 աշխատակից է տուժել, 26 մարդ ձերբակալված է: Այս մասին հայտնում է Ria-ն՝ հղում անելով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակի հայտնած տվյալներին:

Նա հավելել է, որ 2 իրավապահ գտնվում է հիվանդանոցում:

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, իսկ ուժայինները թույլ չեն տվել: Ի պատասխան ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել:

Հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու եւ դիմադրություն ցույց տալու հոդվածներով:

Շկիրյակը նաեւ հայտնել է, որ Ռադայի մոտ ցույցերին մասնակցել է ավելի քան 4500 մարդ, բախումներին մասնակցել է մոտ 500-ը: Լարված իրավիճակի պատճառով Ռադայի մոտ ընդհանուր առմամբ կենտրոնացվել է 2500 ոստիկան:

Ուկրաինական խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարների մի մասը բողոքել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վաճառքի մասին օրինագծի դեմ: Ռադան այդ օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ, նոյեմբերի 13-ին: Դրա ուժի մեջ մտնելու դեպքում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած ուկրաինացի ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, տարածքային կառավարման մարմիններից հնարավոր կլինի գնել հողատարածքներ: Հողատարածքների սեփականատերեր կարող են դառնալ ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ առանց Ուկրաինայի քաղաքացիության անձինք, եթե այն ստանան որպես ժառանգություն՝ 1 տարվա ընթացքում վաճառելու պայմանով:

Պետական նշանակության հողատարածքները եւ սեփական տարածքներն առաջարկվում է վաճառել աճուրդով: Օտարերկրյա սեփականատերեր ունեցող ընկերությունները չեն կարողանա այդ հողատարածքները ձեռք բերել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:

Ավելին՝ armtimes.com-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.