tert.am: Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են 6 ժամ 20 րոպե:
Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը:
«Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը: