tert.am։ Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրուդի»-ից, վերջնակետը Պուշկինի անվան հրապարակն է:
Նշվում է, որ քաղաքապետարանն արգելել է Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի անցկացումը՝ մերժելով բոլոր դիմումները և չառաջարկելով այլ հարթակ, դատախազությունն էլ զգուշացրել է ընդդիմադիրներին երթի անցկացման անօրինականության մասին:
Երթը մեկնարկել է երևանյան ժամանակով ժամը 15:00-ից: Հաղորդվում է, որ դրանից 2 ժամ առաջ ձերբակալվել է 2 ակտիվիստ, որոնք կախել էին «Ազատություն հավաքների անցկացմանը միշտ և ամենուր» գրությամբ պաստառ: