Սերբիան ազատ առևտրի պայմանագիր է կնքում ԵԱՏՄ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Անտեսելով Եվրոպական միության հնչեցրած անուղղակի սպառնալիքները՝ Սերբիան այսօր պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստորագրի ազատ առևտրի պայմանագիր:

Փաստաթուղթը Մոսկվայում կնքելու է վարչապետ Անա Բրնաբիչը: Դրանով կփոխարինվեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Սերբիայի նախկինում ստորագրած ազատ առևտրի երեք առանձին պայմանագրերը:

Սերբիան չունի Հայաստանի և Ղրղըզստանի հետ ստորագրած նմանօրինակ առանձին պայմանագրեր:

Սերբիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ այսօրվա պայմանագիրը թույլ կտա սերբական ապրանքների մոտ 95.5 տոկոսն առանց հարկման արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ: Սերբիայի և ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն անցյալ տարի կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար:

Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:

«Սերբիայի առևտրի ընդամենը 10 տոկոսն է Ռուսաստանի հետ, Սերբիայի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է: Սերբիայում եվրոպական ներդրումների ծավալը տասն անգամ գերազանցում է ռուսական ներդրումները», – ասել է Կոչիյանչիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.