shantnews.am։ Կառավարության նիստում այսօր ընդունվեց գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որը լինելու է «կիսովի»․ ապահովագրական վճարների կեսը տալու են գյուղացիները, կեսը՝ պետությունը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ եթե մեկ հեկտարի դեպքում կարկուտից հետո ապահովագրական հատուցումը լինելու է 500-600 հազար դրամ, ապա դրա համար ապահովագրական վճարը կազմելու է ընդամենը 50-60 հազար դրամ, որի կեսն էլ տալու է պետությունը։ Նրա խոսքը շարունակեց վարչապետը։
«Սրա փոխարեն ասում ենք՝ հարգելի գյուղացի, եկեք մենք իրար հետ … էդ 30 հազար դրամը մենք դնենք, 30 հազար դուք դրեք, ապահովագրեք ձեր հողը, երբ կարկուտը, Աստված չանի, գա, դուք ստանաք ոչ թե 30 հազար դրամ, այլ ստանաք 500-600 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը։