Ես ձեր վերջը տալու եմ. Գախարիան «Միացյալ ազգային շարժմանը» |aliq.ge|

aliq.ge: «Մի բան եմ ուզում ասել. ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ես ձեր վերջը տալու եմ: Ձեր վերջը տալու է Վրաստանի բնակչությունը և ընտրողները: Փողոցի ընդդիմություն եք և 2020 թվականին կմնաք փողոցում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի թեկնածուի խոսքով, այն ամենը ինչ ՄԱՇ-ի անդամները ասում են իր հետ հանդիպման ընթացքում, բոլորը սուտ է և կեղծիք: Գախարիան խմբակցության անդամներին ասել է, որ ՄԱՇ-ը ոչ միայն 9 տարի կառավարման ժամանակ էր ստում ու ճիշտը կեղծիքով ծածկում, այլ նաև այժմ:

Գիորգի Գախարիայի այս արտահայտությունից հետո, ՄԱՇ-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին առաջարկեց դադարեցնել նիստը, քանի որ ըստ նրա Գախարիան չի պատրաստվում պատասխանել նրանց հարցերին:

Մինչ այդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պահաջում էին խորհրդարան մուտք գործելու հնարավորություն տալ այն ակտիվիստներին, ովքեր արդեն մի քանի օր բողոքում են Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.