Ռուսատանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները ամուր հիմքեր ունեն և չկան որևէ խնդիրներ, կան իրավական գործընթացներ․ Զոհրաբ Մնացականյան

Այսօր Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ռուսաստանից ապաստան խնդրող հայ քաղաքական գործիչների և Հայաստանից ապաստան խնդրող ռուս գործիչներին, ասաց, որ Ռուսատանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները ամուր հիմքեր ունեն և չկան որևէ խնդիրներ, կան իրավական գործընթացներ։ Այդ դեպքերը որևէ կերպ կապ չունեն միջպետական հարաբերությունների հետ։

Անդրադառնալով վերջին շրջանում կառավարության կողմից առաջ քաշված «Արցախը Հայաստան է և վերջ», կարգախոսին, նախարարն ասաց
«Ես պետք է հղում կատարեմ ԱԳՆ հայտարարությանը, թե ինչպես է դա ներառվում մեր մոտեցումներում ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։

Մեծ նշանակություն ունի վարչապետի շեշտադրումերի կոնտեքստը և նպատակը։ Վարչապետը շատ հստակ և ընդարձակ խոսել է համահայկականության մեր գերակա խնդիրների մասին, համերաշխության միասնականության և զարգացման մեր համահայկական նպատակների մասին։

Միևնույն ժամանակ խոսելով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասին շատ հստակ արտահայտել է իր տեսակետը ր վերահաստատել է այն սկզբունքային մոտեցումները, որոնք արտահայտված են Հայաստանի կողմից այդ գործընթացի նպատակով։ Նորից կրկնեմ, որ ԼՂՀ խնդրի կարգավորման խաղաղ բնույթը այլընտրանք չունի և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.