Հայաստանի համար շատ զգայուն հարց է Սիրիայի խնդիրը և այն արտահայտվում է մեր կողմից կատարվող մարդասիրական գործողություններով․ Զոհրաբ Մնացականյան

Այսօր Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի համար շատ զգայուն հարց է Սիրիայի խնդիրը և այն արտահայտվում է մեր կողմից կատարվող մարդասիրական գործողություններով։

«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», – ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն.

«Մենք ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին», – եզրափակեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.