tert.am: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում, գրում է ria.ru-ն։
«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ պատճառը ձկան մեջ մալաքիտային կանաչի հայտնաբերումն է:
Շարունակությունը՝ tert.am-ում