Վրաստանի Ազգային բանկը խստացնում Է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի Ազգային բանկը խստացնում Է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս: Այդ մասին  հայտարարել Է կարգավորիչը:

Լարին զգալիորեն արժեզրկվել Է Թբիլիսիում բողոքի ակցիաների սկսվելուց եւ Ռուսաստանի կողմից տուրիստական բռնարգելքի սահմանումից ի վեր: Եթե Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 21 – 22-ը կազմում Էր մեկ դոլարի դիմաց 2,78 լարի, ապա օգոստոսի 1-ին այն հասել Էր հակառեկորդի՝ 2,9718 լարիի: Սեպտեմբերի 4-ին փոխարժեքը մոտ Է այդ մակարդակին՝ 2,9683 լարի: Այսինքն՝ դոլարի նկատմամբ լարին միագումար արժեզրկվել Է 6,4 տոկոսով:

«Վրաստանի Ազգային բանկի դրամական քաղաքականության կոմիտեն սեպտեմբերի 4-ին որոշում Է ընդունել 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափը՝ մինչեւ 7 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ
Կարգավորիչը նշում Է, որ օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել Է 4,9 տոկոս՝ գերազանցելով նպատակը, այդ թվում՝ ազգային արժույթի թուլացման պատճառով:

«Կոմիտեն պատրաստ Է շարունակել դրամական քաղաքականության խստացումն այնքան ժամանակ, քանի դեռ չի նվազել ճնշումը լարիի փոխարժեքի կողմից»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.