Իմ քաղաքական կարիերան կավարտեմ այս նախագահական ժամկետով. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականի հետ խոսել է իր նախագահական ժամկետի մասին: Սալոմե Զուրաբիշվիլիի «Ֆիգարոյի» հետ հարցազրույցի թարգմանությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Լե Ֆիգարոյի» լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ մարտահրավերներ է տեսնում Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվանից մինչև իր նախագահության ժամկետի ավարտը:

«Հիմնական մարտահրավերը Վրաստանը Եվրոպայի կազմի մեջ մտցնելն է, ինչքանով դա հնարավոր է: Եվրամիության կազմում գտնվելը մեր բացարձակ նպատակն է: Իմ նախագահության ավարտից առաջ ես կցանկանայի անդրադառնալ նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների 20 տոկոսի գրավված լինելու խնդրին: Ուզում եմ, որ կարողանանք մուտք գործել այդ տարածքներ, որպեսզի այլևս այսքան խնդիրներ չունենանք:

Նախագահի պաշտոնը և նախագահական այս ժամկետը ինձ համար վերջինն է, որովհետև ես չեմ պատրաստվում առաջադրվել մեկ այլ ընտրություններում կամ շարունակել իմ քաղաքական կարիերան: Եվ դա ինձ էլ ավելի մեծ անկախություն է տալիս», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.