azatutyun.am։ Այսօր ուժի մեջ է մտել Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկրորդ փաթեթը:
Մոսկվայի դեմ պատժամիջոցների այս փաթեթը սահմանվել էր պաշտոնաթող ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:
Պատժամիջոցների մասին հրամանագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին:
Պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակվում են Ռուսաստանի պետական պարտքի շուրջ իրականացվող բոլոր գործողությունները միջազգային շուկայում: Ամերիկյան բանկերն այլևս չեն կարողանա Ռուսաստանի պետական պարտքի շուրջ գործարքներ կնքել ինչպես նաև վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը: