ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար |aysor.am|

aysor.am։ ԵՄ գագաթնաժողովը հաստատել է որոշում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմ մշակելու վերաբերյալ, Կիպրոսի ափերից դուրս «ապօրինի» երկրաբանական աշխատանքների պատճառով, ասվում է առաջնորդների հաստատած հայտարարության մեջ:

Թուրքիան «Յավրուզ» հորատման լողացող սարքավորում է ուղարկել հանքային հետազոտությունների համար:

Կիպրոսի Կառավարությունը դատապարտել է ծովում նոր հորատում իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:

«Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ Խորհրդի եզրակացությունները (նախարարական – խմբ.) Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման ապօրինի գործունեության վերաբերյալ և հաստատում իր համերաշխությունը Կիպրոսի հետ», – ասվում է փաստաթղթում:

Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտգործնախարարները համաձայնվել էին Լյուքսեմբուրգում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ և հանձնարարել էին միջոցներ նախապատրաստել այդ գործունեությանը ներգրավված անձանց դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.