Թրամփը հայտնել է Սիրիայի իրավիճակի շուրջ Էրդողանի հետ զրույցի մասին |news.am|

news.am:    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Սիրիայի իրավիճակի շուրջ զրույցի մասին:

«Նա ինձ պատմել է դիպուկահարային եւ ականանետային կրակի մասին, որն արագ դադարեցվել է: Նա շատ է ցանկանում, որ հրադադարի ռեժիմը գործի: Նույնը ցանկանում են նաեւ քրդերը»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել՝ կապված տարիներ առաջ նման մտածելակերպի բացակայության հետ:

Նրա խոսքով՝ կոնֆլիկտի կողմերը բարի կամք են դրսեւորել եւ ունեն հաջողության հասնելու բոլոր շանսերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան շարունակել է Սիրիայի հյուսիս ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնության: Բացի այդ, հաղորդվել է, որ Էրդողանը սպառնացել է շարունակել հարձակումը, եթե ԱՄՆ-ը չկատարի իր խոստումը՝ կապված անվտանգության գոտուց քրդական ուժերի դուրսբերման հետ:  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.