ԵՄ-ն ի գիտություն Է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը: Այդ մասին ասված Է Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ:

«ԵՄ-ն դատապարտում Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, որոնք անտանելի մարդկային տառապանքներ են պատճառում, վիժեցնում են ԴԱԻՇ-ի դեմ պայքերը եւ լրջորեն սպառնում եվրոպական անվտանգությանը: Եվրամիությունը նշում Է ռազմական բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հայտարարությունը»,- նշվում Է փաստաթղթի տեքստում:
ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման եւ այնտեղից իր զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թուրքիան համաձայնել Է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.