Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Այս մասին տեղեկանում են Արցախի կառավարության պաշտոնական կայքից։

Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից:

Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է խնդրի առաջացման պատճառների համակողմանի ու հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որին հաջորդելու են համապատասխան եզրահանգումներն ու գնահատականները:ա

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.