Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը, լինելով երիտասարդ պետություն, նման է ստարտափի, որը մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ ունի: Նախագահի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության առումով ևս մեր երկիրը հետաքրքիր դիրքում է, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ:

Նախագահը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության մտադրություններն ու ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դրանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.