Ռուսաստանում ջրամբարտակի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել |azatutyun.am|

azatutyun.am։ Կրասնոյարսկից 160 կիլոմետր հարավ գտնվող ոսկու հանքում ջրամբարտակի փլուզման հետևանքով զոհվել է առնվազ 15 մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Շետինկինո գյուղի մոտակայքում: 15 մարդ փոխադրվել է հիվանդանոց, նրանցից 3-ը ծանր վիճակում են:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ վթարի պահին հանքում, ենթադրաբար, եղել է մոտ 80 աշխատող:

Ջրամբարտակի փլուզմանը նպաստել են անցած օրերին այդ շրջանը պատուհասած հորդառատ անձրևները:

«Ամբարտակի հիդրավլիկ սարքավորումն ամբողջությամբ ոչնչացվել է, դուրս մղված 3.5-4 մետրի հասնող ջուրը լրիվ սրբել-տարել է «Սիսիմ» ընկերության բանվորների երկու տները»,- ասել է Կրասնոյարսկի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարի տեղակալ Օլեգ Մատիլենկոն:

Ռուսաստանի իրավապահները հետաքննություն են սկսել անվտանգության ապահովման կանոնները խախտելու փաստով:

«Հիդրավլիկ սարքավորումն ինքնաշեն էր, կարծում եմ, այստեղ բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով խախտել են անվտանգության ամենատարրական պահանջները»,- ասել է Կրասնոյարսկի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Լապշինը:

Տեղական վարչակազմի պաշտոնյաների փոխանցմամբ, ոսկու հանքը պետական ատյաններում գրանցված չի եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.