Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Դուրսուն Հասանովի հետ:

Դեսպանը Վախթանգ Գոմելաուրիին փոխանցել է ադրբեջանցի գործընկերոջ պաշտոնական շնորհավորական ուղերձը՝ Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:

Ըստ ՆԳՆ-ի՝ Վախթանգ Գոմելաուրին կարևորել է Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները: Կողմերը քննարկել են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև սերտ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում, ինչպես նաև միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և քննարկել են հետագա հարաբերությունների հեռանկարները:

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել դեսպանին շնորհավորանքի համար և պատրաստակամություն հայտնել առաջիկայում այց նախատեսել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.