Լենա Նազարյանը ծաղիկներ է դրել Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ․ լուսանկարներ |aliq.ge|

aliq.ge։ Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի, բարեկամության խմբի պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Թբիլիսիում Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ:

Հիշեցնենք՝ հուշարձանը նվիրված է 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերի կողմից դաժանաբար ցրած խաղաղ ցույցի 21 զոհերին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: 1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդն առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.