Տղիբուլիում հանքափորները բողոքի ցույց են անում |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի արևմուտքում, Իմերեթիի շրջանում գտնվող Տղիբուլի քաղաքի քաղաքապետարանի մոտ հանքափորները հանրահավաք են անցկացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց մի քանի ամսվա աշխատավարձները, ինչպես նաև ցանկանում են իմանալ, թե հանքահորերում երբ կվերականգնվեն արտադրական գործընթացները:

Տեղի բնակիչները նույնպես մասնակցում են հանրահավաքին՝ ի աջակցություն հանքափորների, այդ թվում որոշները բերել են նաև երեխաներին: Նրանք ասում են, որ «երեխաներին դպրոց չեն տանի, քանի դեռ չեն բավարարվել հանքափորների պահանջները»:

Հատկանշական է, որ հանքափորներին պետք է վճարի «Սաքվենախշիրի» ընկերությունը, որը ֆինանսական խնդիրներ ունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.