shantnews.am։ Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու համար։
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն (SDC) անցկացնում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը, որի մեկնարկի միջոցառումն անցկացվում է այսօր, Երևանում։
Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների մատուցման համար։