2018-ին Վրաստանում հայատյաց հայտարարությունները կազմել են 3,6% |aliq.ge|

aliq.ge։ Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) կողմից անցկացված հետազոտության համաձայն, 2018 թվականի ընթացքում Վրաստանում 802 քսենոֆոբիկ ուղերձների մեծ մասը՝ 65,2 տոկոսը, միգրանտների դեմ արտահայտություններն են, որին հաջորդում է թորքաֆոբիան՝ 26,2 տոկոս:

Տարբեր էթնիկ խմբերի հանդեպ խտրական հայտարարությունները կազմում են 3,9 տոկոս, հայատյացությունը՝ 3,6 տոկոս, իսկ էթնիկ ադրբեջանցիների հանդեպ նմանատիպ արտահայտությունների թիվը կազմում է 1 տոկոս:

Արմենոֆոբիայի բնույթի հայտարարությունների մեծամասնությունը հայկական ինքնությունը ներկայացնում է վատ համատեքստով, իսկ մնացած մեկնաբանությունները մեղադրում են Հայաստանին՝ Վրաստանի շահերի դեմ գործելու և Աբխազիան սեփականացնելու փորձով:

2018-ին Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիների վերաբերյալ խտրական հայտարարությունները համեմատաբար քիչ են եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.