Այսօր մեզ համար ծանր և ցավալի օր է. Գախարիա |aliq.ge|

aliq.ge։ «Ժամանակակից Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար այսօր ծանր և ցավալի օր է, սերունդը նշանակություն չունի», — այս մասին Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ պատերազմը ելք չէ:
«26 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սուխումին ընկավ: Իհարկե, այդ ժամանակից ի վեր մենք շատ բան ենք սովորել, հասկացել ենք, որ պատերազմը մեր ամենամեծ ողբերգությունն է:

Սա այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք միասնական պետություն: Այնպես որ, մեզ համար, յուրաքանչյուր քաղաքացու համար, կարևոր է հասկանալ, որ պատերազմը լուծումը չէ: Աշխատանք, 24 ժամյա դժվարին աշխատանք, երկրի կառուցում, ժողովրդավարական ինստիտուտներ, ուժեղ Վրաստան, միասնական Վրաստան՝ սա է այն, ինչին մենք պետք է միասին ծառայենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Սուխումիի անկման 26 տարվա կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և կառավարության այլ անդամներ ծաղկեպսակներ են դրել երկրի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.