armenpress.am։ Հայաստանում Եվրոպական Միությունը ողջունում է, որ ՀՀ կառավարությունը կամք է դրսևորում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է կամք դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս առումով աջակցում ենք փորձագիտական ոլորտում և ողջունում ենք նաև քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև երկխոսությունը»,- նշեց Վիկտորինը:
Անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը ԵՄ-ի աջակցության հարցին՝ դեսպանը նշեց, որ դա գործընթաց է, ինչի վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել:
«Անգլերեն տարբերակով մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, և, երբ ունենանք՝ մեր փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը: