Կրեմլում հուսով են՝ կգա Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու ժամանակը |azatutyun.am|

azatutyun.am։ Կրեմլում հույս ունեն, որ «կգա պատշաճ ժամանակը»՝ անհրաժեշտ և հարմար պայմաններ ստեղծելու Վրաստանի հետ օդային ուղիղ հաղորդակցությունը վերսկսելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Վրաստանի հետ օդային կապը ոչ թե չեղարկվել է, այլ՝ դադարեցվել:

Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը կարող է վերականգնվել արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ճիշտ կլիներ վերականգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները:

Ռուս-վրացական հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվել են հունիսի 20-ին ռուս պատգամավորի մասնակցությամբ Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, որը երկրում հակակառավարական և հակառուսական բողոքի ցույցերի պատճառ դարձավ:

Հաջորդ օրն իսկ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև ավիաչվերթները դադարեցնելու հրամանագիր ստորագրեց, զբոսավարներին խորհուրդ էր տրվել խուսափել Վրաստան այցերից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.