Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ. արդյունքում պետբյուջեի վրա բեռը կկազմի ավելի քան 9 մլրդ դրամ |aysor.am|

aysor.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամի փոխարեն սահմանել 63 հազար դրամ:

«Մեր առաջարկից հետո կառավարությունը հանդես եկավ այլ առաջարկով՝ 63 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ», – ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Վարազդատ Կարապետյանը:

Հարցով հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմեն Ուդումյանը նշեց, որ ուժի մեջ մտնելու դեպքում օրենքը կգործի 2020 թվականից.

«Ստացվում է, որ հինգ տարի արդեն նվազագույն աշխատավարձի բարձրացում չենք ունեցել», – ասաց նա:

Նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանը նկատեց, որ իրենք սահմանել են 63 հազար դրամ, ոչ թե 68 հազար, որովհետև 68 հազարի ժամանակ բազային աշխատավարձի խնդիր է առաջանում.

«Որքանո՞վ է 68 հազարն ընդունելի բիզնեսի համար, և պետբյուջեի լրացուցիչ ծախսն ինչքա՞ն է կազմելու», – հետաքրքրվեց Թունյանը:

Ուդումյանն ասաց, որ 68 հազար դրամի դեպքում, պետբյուջեի վրա բեռը կկազմի շուրջ 9 մլրդ 734 մլն 400 հազար դրամ, իսկ 63-ի դեպում՝ 7 մլրդ 366 մլն 809 հազար դրամ:

Ուդումյանը շեշտեց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.