Այսօր նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի |aliq.ge|

aliq.ge։ «Միացյալ ազգային շարժումը» սպանության համար դատապարտվածներին համաներում շնորհելու որոշման կապակցությամբ այսօր ժամը 19:00-ին նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի:

Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին: Նրա խոսքով նախագահի որոշումները համաներման վերաբերյալ երկրի համար շատ ծանր և վնասաբեր են:

«Փաստ է, որ Սալոմե Զուրաբիշվիլի ցանկացած ելույթ, ցանկացած հայտարարություն և որոշում երկրի համար վնասակար է, ներքին ու արտաքին սկանդալների առիթ», հայտարարել է Ուդումաշվիլին:

Նա նաև ենթադրել է, որ նախագահի աշխատակազմում կա կաշառակերություն և հենց դա է նշված համաներումների պատճառը:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում՝ 22 ամյա ոստիկանին սպանելու համար:

Սա մեծ աղմուկ բարձրացրեց երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձավ։ Օրեր անց հայտնի դարձավ, որ համաներում ստացած անձանց թվում են նաև անչափահասի սպանության համար դատված Զուրաբ Նադիրաձեն և հետախուզման մեջ գտնվող մեկ անձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.