Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ |aysor.am|

aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։

«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։

Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։

Հարցը, նախարարի խոսքով, փոխանակման տեսանկյունից չի դիտարկում և դա ճիշտ մոտեցում չէ։ Դա, ըստ նախարարի, հումանիտար գործողություն է։

«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան», – ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։

«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է», – ընդգծեց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.