ԵՄ-ն շատ կայուն և ներգրավված գործընկեր է. Զոհրաբ Մնացականյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի՝ հարևանության, ընդլայնման և բանակցությունների քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Եկատերինա Մատերնովայի այցին` նշելով, որ Մատերնովան մեկն է այն բազմաթիվ գործընկերներից, որի հետ Հայաստանը աշխատում է:

«Բնականաբար, Մատերնովայի ուղղությմաբ հիմնական հարցրեը վերաբերում են, թե ինչպես ենք շարունակելու գործնական քայլերը, որ վերաբերում են CEPA-ի համաձայնագրի իրականացմանը»,- նշեց նախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ կա արդեն ճանապարհային քարտեզ, ձևավորված մեխանիզմներ: Գործնական առումով մտել ենք այն փուլը, որտեղ արդեն դիտարկվում է համաձայնագրի իրականացումը:

«Մենք ունենք լայն օրակարգ: ԵՄ-ն շատ կայուն և ներգրավված գործընկեր է, որևէ խնդիր չենք ունեցել նրանց հետ, Աջակցության մասին էլ ասեմ, որ արդեն փաստացի մենք այդ աջակցությունը ունեցել ենք այս տարի, գրեթե կրկնակի ավելացել է աջակցության ծավալը ԵՄ-ի կողմից, և այս ամենը շարունակվում է»,- ընդգծել է Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.