Փաշինյան-Թրամփ հանդիպումը ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am։ Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այսպես, թե այնպես, ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք: Այս մասին Գյումրիում Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ:

«Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր է»,-ասաց նախարարը:

«Եվ վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք Միացյալ Նահանագներից և՛ քաղաքական առումով, և՛ անմիջական, շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.