Ռուս պատգամավորը պատասխանում է Վրաստանի նախագահին |aliq.ge|

aliq.ge։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հայտարարությանը:

Ռուս պատգամավորի հայտարարությամբ Մոսկվան Թբիլիսիի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու կողմնակից է։ Նրա խոսքով, ռուս ժողովրդի մեծամասնությունը վրաց ժողովրդի հանդեպ բարեկամական և եղբայրական տրամադրվածություն ունի:

«Լավատեսորեն եմ նայում երկու երկրների միջև հարաբերությունների վերաձևավորմանը»,- հայտարարել է Շվիտկինը:

Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ընթացող երկխոսությունում բացասական դեր է խաղացել վրացի որոշ ծայրահեղականների հռետորաբանությունը: Շվիտկինի խոսքով այս գործընթացում խիստ անհրաժեշտ է, որ Վրաստանի ղեկավարի խոսքերն ու գործողությունները իրար համընկնեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.