ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին |news.am|

news.am։ Երեւանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, ինչպես նաեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր կնքվեց:

Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:

ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է որպես դիտորդ պետության ղեկավար, իսկ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր: 2019-ին միության նախագահող երկիրն է Հայաստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.