lragir.am։ Երևանում աշխատանքներն է սկսել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կրկնակի հաճելի է այսօրվա նիստը Հայաստանում անցկացնելը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի դրան մասնակցում են նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ ԵԱՏՄ-ն առևտրատնտեսական կապերը զարգացնում է: Ըստ նրա՝ անդամ երկրների համագործակցության արդյունքում հաջողվել է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը:
Փաշինյանն ասաց, որ բազմիցս նշել է՝ Հայաստանը հակված է ԵԱՏՄ շրջանակներում մաքսիմալ արդյունավետ մասնակցության՝ միաժամանակ ջանքեր ներդնելով համագործակցության մեխանիզմների և ինտեգարցիոն գործընթացի կատարելագործման ուղղությամբ:
Փաշինյանի բացման խոսքից հետո նիստը դռնփակ է շարունակվում, լրատվամիջոցները դուրս հրավիրվեցին: