Վրաստանի ԱԳ նախարարին Լավրովի հետ հանդիպման համար կանչում են խորհրդարան |aliq.ge|

aliq.ge։ «Եվրոպական Վրաստանը» ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մանրամասների համար կանչում է խորհրդարան: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Գիգի Ծերեթելին:

Նրա խոսքով, Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների անցած շաբաթ Նյու Յորքում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղեկատվության պակասի և տարաբնույթ հայտարարությունների պատճառով:

«Բնական է, որ հանրությունն ու խորհրդարանը հետաքրքրություն ունեն ավելի շատ տեղեկություն և մանրամասներ իմանալու համար: Վրաստանի սահմանադրության կանոնակարգի համաձայն նախարարը պետք է գա խորհրդարան»,- հայտարարել է Ծերեթելին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժումը» նույնպես Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից անմիջապես հետո նախարարին կանչել էր խորհրդարան:

2008 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցումից հետո սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում երկու երկրների ԱԳ նախարարներն առաջին անգամ են հանդիպել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.