armenpress.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն Է ստեղծում: Այդ մասին հունվարի 24-ին ԵՀ-ի նախագահը հայտնել Է իր Twitter-ում:
«Շառլ Միշելը եւ ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Միշելը Twitter-ում նշել Է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Թագավորությունը «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: