Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար:

Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծով:

«Սա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի հատուկ խումբ դեպի ծով ելք չունեցող երկրների, և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք: Կոնկրետ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այս հարցը դիտարկում ենք, որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.