tert.am: 2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը:
ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել:
Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող են օգտագործվել կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն), հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Ավելին՝ tert.am-ում