hetq.am: Արմավիրի մարզպետարանի ենթակայության գործողհանրակրթական դպրոցների 2019թ-ին տեղի ունեցանտնօրենի ընտրությունները բուռն ընթացք են ունեցել:Դպրոցների մի մասում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, դասադուլներ: Թեկնածուները դժգոհում էին ոչ միայնընտրության կարգից, այլև՝ դպրոցների կառավարման խորհուրդների ուղղորդվածությունից, մարզային իշխանությունների կոպիտ միջամտություններից:
2019թ-ին մարզի դպրոցներից 31-ում տեղի են ունեցել դպրոցների տնօրենների ընտրություններ: 10 դպրոցում տնօրեն են ընտրել՝ նախկին տնօրենի 65ամյակը լրանալու հիմքով, 14-ում՝ աշխատանքային ժամյամանագրի ժամկետը լրանալու և 6-ում՝ տնօրենի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու հիմքերով:
Այն դպրոցներում, որտեղ ընտրություններն անցել են բողոքի ակցիաներով, հիմնականում կառավարման խորհուրդների նախագահները եղել են Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները:
Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն դպրոցի խորհուրն այդպես էլ չկարողացավ ընտրել և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով մարզպետն աշխատանքային պայմանագիր կնքեց թեկնածուներից Գոհար Գասպարյանի հետ:
Նշենք, որ այս դպրոցում ակնհայտ շահերի բախում կար: Խորհրդի անդամներից մեկը Արմավիրիփոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանն էր, իսկ հարսը՝Օքսանա Պետրոսյանը, խորհրդի անդամ էր ծնողականկոմիտեի կողմից: Սակայն, վերջիններս տեղեկանալով, որպաշտոնյա սկեսրայր ճնշում է գործադրում Օքսանայիվրա, խնողական կոմիտեն որոշել էր հետ կանչել նրանկառավարման խորհրդից:
Դպրոցի տնօրենի երկրորդ ընտրության ժամանակՕքսանա Պետրոսյանի ինքնազգացողությունն իբրվատացել էր ու նա չմասնակցելով քվեարկությանը՝տնօրեն չընտրվեց և թեկնածուներ գործերը փոխանցվեցփոխվարչապետին, որի առաջարկով էլ տնօրեննշանակվեց նույն դպրոցի փոխտնօրեն գոհարԳասպարյանը: Իսկ մինչ այդ, բողոքի ակցիաներ ուցույցեր էին կազմակերպում դպրոցի աշակերտները, նրանց ծնողները՝ բարձրաձայնելով մարզպետարանիպաշտոնյաների կողմնակալության մասին:
Թեկնածուներից Մաշա Իվանյանը, ով քվեարկությունների ժամանակ ամենաշատ ձայններն էր հավաքել, սակայն կառավարման խորհրդի պետական մարմինները ներկայացնող ներկայացուցիչների կողմից չընտրվեց, դատական գործընթաց է սկսել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ:
Նշենք, որ այս դպրոցի կառավարման խորհրդի նախագահը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Հարությունյանն է:
Հարթ չի անցել նաև Էջմիածնի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունները: Մամուլը գրել էր, որ մարզպետարանի պաշտոնյաները շահագրգռված էին, որպեսզի տնօրեն ընտրվի Գրետա Ներսիսյանը, թեև ծնողների և դպրոցի անձնակազմի վստահությունը վայելում էր այլ թեկնածու: Այս դպրոցի հարցը ևս լուծվել է փոխվարչապետի մակարդակով և ինչպես նախապես բարձրաձայնվել էր, մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել էր հենց Գրետա Ներսիսյանին:
Նշենք, որ Գրետա Ներսիսյանը թեկնածու է եղել նաև Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցում: Այնտեղ չի ընտրվել և նույն պաշտոնին արժանացել է արդեն 3-րդ դպրոցում:
Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։