aysor.am: Էլիտար զորամաս գոյություն չունի, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», – ասաց պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «էլիտար» զորամաս։