Արցախի նախագահի թեկնածու առաջադրվեց նաև Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին… Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.