Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից. Թուրքիայի մասին ԵՄ-ի զեկույց |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրախորհրդարանում (ԵԽ) ներակայացվել է 7 երկիր ներառող ընդլայնման փաթեթը, որտեղ առկա է Թուրքիայի մասին զեկույց: Այն բավական խիստ գնահատականներ է պարունակում Անկարայի հասցեին:

Փաթեթը ներկայացրել է Եվրամիության (ԵՄ) ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ չի սկսվելու:

Զեկույցում նշվել է, որ նախորդ տարիների նման Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ասպարեզում լուրջ հետընթաց կա, սակայն այս տարվա զեկույցում առաջին պլան են մղվել տնտեսությանն ու ազատ շուկային վերաբերող մտահոգությունները:

«Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների շատանում են: Բացի այդ տնտեսության մի շարք ոլորտներում հետընթաց ապրած Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից»,- ասել է զեկույցը ներկայացնող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Հանը, սակայն, հայտարարել է, որ իրենք գոհ են Թուրքիայի հետ Անկարայի հետ կնքված փախստականների վերաբերյալ պայմանագրից՝ ասելով, որ համատեղ շահերի շրջանակներում համատեղ համագործակցությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.